Արագած մշակութային ժառանգության պահպանման կենտրոնը
Հայաստանի անցյալի ապագան
Արագած մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի (ԱԺՊԿ) ապագա տունը ինքնին ճարտարապետության կոթող է: Այն նախագծվել 1940-ականներին՝ որպես Ապարանի առաջին հյուրանոց՝ Հայաստանի առավել ճանաչված ճարտարապետներից մեկի՝ Ռաֆայել Իսրայելյանի կողմից: Այսօր շենքը գտնվում է ավերակային վիճակում: Մեր նպատակն է՝ վերակենդանացնել այդ գեղեցիկ կառույցը, որպիսի այն ծառայի Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը: Սիմոն Բարսեղյանի կողմից վերամշակված Արագած ժառանգության պահպանման կենտրոնը կդառնա մի վայր, որտեղ բոլոր տարիքի այցելուները կարող են մասնակցել Հայաստանի բարձրարժեք մշակութային ռեսուրսների պահպանմանը: Մեր տեսլականն է, որ ԱԺՊԿ-ն կդառնա մի յուրահատուկ դպրոց, որտեղ թե՛ տեղական համայնքների անդամները, թե՛ տարբեր երկրներից ժամանաց մասնագետները և զբոսաշրջիկները կծանոթանան շրջանի կենսունակ մշակույթին և հնագիտական ժառանգությանը, մասնակից կդառնան Հայաստանի անցյալի ուսումնասիրմանը:
Teaching Heritage,
Saving Heritage,
Living Heritage
Հայերեն
Արագած հիմնադրամ


